Պարբերաբար խուրմա ուտելը կարող է իսկապես բարերար ազդեցություն ունենալ առողջության վրա։
Այս վառ նարնջագույն միրգը հարուստ է բջջանյութով, C վիտամինով և հզոր հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են սիրտը, բարելավում մարսողությունը և օգնում կանխել հիվանդությունները։
Օգտակար է՝
- բարելավում է սրտի աշխատանքը,
- նվազեցնում է «վատ» խոլեստերինը,
- աջակցում է աղիների բնական աշխատանքին,
- հավասարակշռում է արյան շաքարը,
- պաշտպանում է տեսողությունը։
Խորհուրդ է տրվում օրական մեկ միջին խուրմա՝ չափավորությամբ և սիրով։
Մի փոքրիկ արև, որը հիշեցնում է՝ առողջությունը հաճախ սկսվում է ամենապարզ բաներից։
Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ